News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շատ բարերարներ նյութապես օգնել են ադրբեջանական դիվերսիաների հետեւանքով զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում իր հնչեցրած կոչից հետո որ պատգամավորներն են պատրաստակամություն հայտնել՝ օգնելու բանակին։

«Ես Շուշան Պետրոսյանի հարցին հետեւյալ կերպ պատասխանեցի, որ այսօր Զինված ուժերը իրենց հնարավորությունների շրջանակներում իրականացնում են առաջին հերթին ամրապնդման բոլոր միջոցառումները, ընդ որում՝ ուղղված սոցիալ-կենցաղային խնդիրների բարելավմանը։ Ես նաեւ ավելացրի, որ եթե կա ցանկություն, նրանք կարող են օգնել ոչ թե մարտական խնդիրները, այլ կենցաղային խնդիրները լուծել։ Այսպիսի պատրաստակամություն հնչել է նաեւ այլ բուհերում։ Ես դեռ չգիտեմ, թե ովքեր են արձագանքել իմ կոչին, բայց պետք է նշեմ, որ շատ բարերարներ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին աջակցել են եւ բանակին, եւ ստորաբաժանումներին, եւ առավել եւս զոհված եւ վիրավորված զինծառայողների ընմտանիքներին»,- ասաց նա։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը պնախարարից հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է օգնել բանակին, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է զինվորներին բարոյապես աջակցել եւ օգնել լուծել կենցաղային խնդիրները։

Տպել
Ամենաշատ