Վրացի բանտարկյալ Կուկուրի Սալբիշվիլին, որի անունն արդեն գրանցված էր Ասիայի ռեկորդների գրքում, համաշխարհային երկու նոր ռեկորդ է սահմանել: Կուկուրի Սալբիշվիլին 25 հրում է կատարել մեկ մատի վրա եւ 42 հրում յոգայի Բաքասանա դիրքով: Առաջինի դեպքում կալանավորը բարելավել է նախորդ ՝ 1 մատի վրա 17 հրումների ռեկորդը, որը գրանցվել էր Ասիայի ռեկորդների գրքում, հայտնում է Վրաստանի պատիժների իրագործման դեպարտամենտը, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:
Ավելի վաղ՝ 2013թ., Կուկուրի Սալբիշվիլին եւս մեկ ռեկորդ էր սահմանել՝ 49 անգամ հրում կատարելով երկու մատների վրա: Մարզական ներկայիս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի ռեկորդների ֆեդերացիայի եւ պատիժների իրագործման դեպարտամենտի աջակցությամբ: