News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի գիտնականները հայտնել են անսովոր գտածոյի մասին. բռնել են 350 կգ-անոց կաղամար՝ ամբողջական տեսքով պահպանված երկրորդ նմուշը, որը հայտնի է կենդանաբաններին: Կաղամարն ունի 3 սիրտ: 

Գիտնականները նաեւ նշել են կենդանու տեսողական օրգանների լավ պահպանվածությունը:

Նաեւ հաղորդվում է, որ տվյալ կաղամարը էգ է եւ ձվադրել է:

Հսկա կաղամարը հայտնաբերել է ձկնորսական նավի անձնակազմը: Նավապետը հայտնել է, որ ծովի մակերեւույթին հսկա կենդանի է նկատել եւ հրամայել  այն խնամքով նավահանգիստ հասցնել, փոխանցում է MIGnews.com-ը:

Գիտնականները պնդում են, որ ներկայումս անհայտ է օվկիանոսի ջրերում  հսկայական կաղամարների հստակ թիվը, սակայն հայտնի է, որ նրանց միսը սիրում են փոկերը: Երբ ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր նմուշները վերցվեն կաղամարից,  այն կպահպանեն հետագա ուսումնասիրությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ