News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դակաչա գյուղի մոտ 200 բնակիչներ ոտքից գլուխ սափրվել են՝ ի նշան տեղի տաճարում ապրող սատկած կապիկի նկատմամբ հարգանքի: Եւս 700 մարդ սափրել են իրենց մորուքները: Գյուղի ավագանին հայտարարել է, որ կապիկի մահը անբարեհաճ նշան է:

Վախենալով, որ կենդանու մահը դժբախտություն կբերի գյուղին, բնակիչները կենդանու թաղման արարողությունը իրականացրել են՝ հնդկական արարողակարգի համաձայն: Դրանից հետո կապիկի մասունքը ընկղմել են Գանգես գետը, հաղորդում է Lenta.ru-ն:

Կապիկի թաղման արարողությանը ներկա են գտնվել մոտակա 4 գյուղերի բնակիչները: Արարողությունը հարկադրված են եղել տեղափոխել կիրակի, որպեսզի աշակերտները նույնպես կարողանան մասնակցել: Կապիկի թաղումը կազմակերպելու համար 2,5 հազար դոլար է ծախսվել:

Կապիկները հինդուիզմ կրոնում համարվում են սուրբ կենդանի: Կապկանման աստվածության՝ Խանումանայի պաշտմունքը հինդուիզմում ամենատարածվածն է: Նրան պատվում են՝ որպես գյուղական կյանքի հովանավոր եւ գիտությունների ուսուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ