News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունն ու «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը տավուշցիներին թույլ կտա անտառից վառելափայտ հավաքելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի վեց համայնքների մի քանի հարյուր բնակիչների՝ անտառից վառելափայտ հավաքելու թույլտվություն ստանալու պահանջին եւ ճանապարհը փակելուն:

«Մարզպետարանը համայնքների ղեկավարների, ոստիկանապետի, մարզի դատախազի եւ Պարկի նորանշանակ տնօրեն Սահակ Մուրադյանի հետ հանդիպում էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել է հարցը եւ համապատասխան լուծում ստացել: Սեպտեմբերի 19-ին էլ Սահակ Մուրադյանը բանպահպանության նախարարի մոտ խորհրդակցության է, այս հարցն է քննարկվելու, որից մեկ օր անց մարդիկ կարող են անտառից վառեալափայտ հավաքել: Խնդիրն այն է, որ ապօրինի ծառահատում չպետք է լինի, այլ թափված ճյուղերը կարող են գյուղացիները տանել»,- ասաց նա:

NEWS.am-ին Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը կատարվածի վերաբերյալ հայտնեց հետեւյալը. «Քանի որ վերջին շրջանում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ակտիվացել են ապօրինի ծառահատումները, չարաշահումներն ու գողությունները, ուստի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մտցվել է ռեժիմի խստացում: «Դիլիջան ազգային պարկը» բնության հատուկ պահպանվող տարածք է, որի նկատմամբ պետք յուրաքանչյուրս լինենք հոգատար եւ ուշադիր: Ինչ վերաբերում է նորանշանակ տնօրենին, ապա վերջինս գործում է իր լիազորությունների սահմաններում եւ ամենօրյա աշխատանքներ իրականացնում ապօրինությունների բացահայտման եւ կանխման ուղղությամբ: Հարկ է նշել նաեւ, որ հայտնաբերված փայտանյութը տեղափոխվում է «Դիլիջան ազգային պարկի» վարչական տարածք առաջիկայում սահմանված կարգով այն համայնքների բնակիչներին բաժանելու նպատակով»:

Նշենք, որ Երեւան-Իջեւան միջպետական ճանապարհը փակած գյուղացիները NEWS.am-ին պատմել էին, որ անտառը փակ է միայն իրենց համար, մինչդեռ բեռնատարներն այնտեղից փայտ են հանում, որը նրանց համոզմամբ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Սահակ Մուրադյանի թույլտվությամբ է կատարվում։

Տպել
Ամենաշատ