News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Բարբի տիկնիկը, որը հայտնի է իր շիկահեր մազերով ու ոճի զգացողությամբ, շուտով կարող է հայհոյողի անուն հանել: Բանն այն է, որ վաճաքում հայտնված տիկնիկները արտահայտություն են անում, որոնք բոլորովին նախատեսված չեն մանուկների ականջների համար:

Հյուսիսային Ուելսի բնակիչ 25-ամյա Թալինա Էվանսն իր 7-ամյա դստեր համար «խոսող» բարբի տիկնիկ է գնել, համարելով, որ 14 ստանդարտ արտահայտություններ արտաբերող տիկինիկը (օրինակ «Սրահում», «Ես սիրում եմ մակիյաժ» եւ այլն) կզարմացնի երեխային: Կինը չի սխալվել, տիկնիկը ապշեցրել է ոչ միայն երեխային, յալեւ մեծահասակներին:

Էվանսը գնումից մի քանի օր անց պատահական անցել է դստեր սենյակի կողքով եւ լսել, թե տիկնիկն ինչպես է արտաբերում. «What the f***?»: Բրիտանուհին նշում է, որ սկզբում չի հավատացել ականջներին, չի պատկերացրել, որ հայտնի շիկահեր տիկնիկը կարող է հայհոյել, հաղորդում է FedPost.ru-ն:

Կինը տիկնիկը վերադարձրել է խանութ եւ պահանջել վերադարձնել գումարը, բայց մերժում է ստացել:

Ավելի ուշ Mattel Inc ընկերության ներկայացուցիչները, որը թողարկում է Բարբի տիկնիկները, հայտնել է հայհոյող տիկնիկի հետ կապված միջադեպի վերաբերյալ քննություն սկսելու մասին, բայց հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ