Նոր Արեշում կրակոցի հետեւանքով վիրավորված 35-ամյա Արսեն Մկոյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: (ֆոտոռեպորտաժ)
Տղամարդը մահացել է վիրահատության ժամանակ, վնասվածքը որովայնի հատվածում էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Արեշում այսօր՝ սեպտեմբերի 18-ին հնչել են կրակոցներ:NEWS.am-ի տեղեկություններով՝ Արսեն անունով մի տղամարդ գնումներ արած խանութից դուրս է եկել, այդ պահին մի մեքենա է կանգնել, որի միջից կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am