News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստանում ավիատոմսերը «թանկ» են, բոլորին է հայտնի: Պատահական չէ, որ մեր որոշ քաղաքացիներ նախընտրում են օգտվել հարեւան Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանից՝ հայրենականի փոխարեն: Նույնիսկ հաշվի առնելով տրանսպորտային ծախսերը(Հայաստանից Վրաստան)՝ այնտեղ ավիատոմսն ավելի էժան է, քան մեզ մոտ:

Ներկայացնենք էկոնոմ դասի սակագներն առանձին չվերթների համար, նույն ամսաթվով՝ արտահայտված ռուսական ռուբլիով: Ամենաէժան ավիատոմսը Երեւանից Մոսկվա արժե 10.26 հազար ռուբլի, իսկ Թբիլիսիից՝ 8.69 հազար ռուբլի:

Համեմատությունը ճշգրտելու համար  հաշվենք տոմսերի գներն ավիաուղու 1 կմ համար. Երեւանից թռիչքի համար՝ 5.69 ռուբլի, իսկ Թբիլիսիից՝ 5.28 ռուբլի: Այսինքն Երեւան-Մոսկվա չվերթի ամեն կիլոմետրը 7.8 տոկոսով ավելի թանկ է, քան Թբիլիսիից:

Օրինակ վերցնենք մեկ այլ չվերթ՝ դեպի «աշխարհի մայրաքաղաք» Փարիզ: Հայաստանից այնտեղ տոմսն արժե 17.1 հազար ռուբլի, Վրաստանից՝ 15.5 հազար ռուբլի: Երեւանցի ուղեւորի համար 1կմ-ն արժե մոտ 5.0 ռուբլի, իսկ թբիլիսցու համար՝ 4.6 ռուբլի: Մեկ այլ ֆենոմեն. Երեւան-Մոսկվա ամենաէժան ավիատոմսն արժե 6945 ռուբլի, իսկ ահա հակառակ ուղղությամբ՝ 4466 ռուբլի:

Անցյալ տարվա մարտին News.am-ին տված հարցազրույցում Հայաստանի ազգային ավիացիոն ասոցացիայի նախագահ Դմիտրի Ադաբաշյանը նշեց «մեր» ավիատոմսերի թանկ լինելու պատճառները: http://news.am/rus/news/143729.html Նրա խոսքով՝ չվերթների քիչ քանակը հանգեցնում է ամեն չվերթի համար օդանավակայանի տեսակարար ծախսի ավելացման: Ի վերջո մեր օդանավակայանում օդանավի վայրէջքն ու թռիչքը 2-3 անգամ ավելի թանկ է, քան այլ երկրների օդանավակայանում:

Բացի այդ Երեւանի օդանավակայանի մի շարք ծառայություններ որոշ առումներով 3-4 անգամ ավելի թանկ են, քան արտասահմանում: Նույն պատկերն է ավիավառելիքի հարցում՝ 20-30 տոկոսով ավելի թանկ: Նշված հարցազրույցից անցել է ավելի քան 1 տարի, սակայն, ինչպես հարկ է ենթադրել, ոչինչ չի փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ