News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

1915-ին վանդալիզմի ենթարկվելով, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացվել է 2007 թվականի մարտին` որպես արդեն աշխարհիկ թանգարան` թուրքական անվամբ, Աթաթուրքի դիմանկարով եւ առանց հայկական խաչի: Այս մասին հոդված է տպագրել իտալական «Corriere dela sera» թերթը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սուրբ Աթոռ  կատարվելիք պաշտոնական այցին ընդառաջ անդրադարձել են Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի, դրությանը:

Թերթը մասնավորապես գրում է, որ «հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգներն Աղթամարում տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ աղոթք անելու իրավունք ունեն»:

«Սիրիայում, Իրաքում, Անատոլիայում հանդիպող քանդված եկեղեցիները, դատարկ խորանները, ավերված հնադարյան սրբապատկերները տխուր պատկերի մի մասն են միայն: Վերջին տարիներին թվաքանակի նվազումը ահագնացող աստիճանի է հասել: Օքսֆորդի համալսարանի տվյալների համաձայն Սիրիայում 2050 թվականին քրիստոնյաները կազմելու են բնակչության ընդամենը 1.32 տոկոսը, այն դեպքում, երբ տարիներ առաջ կազմում էին բնակչության ավելի քան 15 տոկոսը: Իրաքում` 6.4-ից տոկոսից նվազելու է մինչեւ 0.37 տոկոս: Պաղեստինում 11.6 տոկոսից` 0.5 տոկոս, իսկ Անատոլիայում 22 տոկոսից հասնելու է 0.17 տոկոսի: Նույնիսկ Լիբանանում, որն ըստ պարբերականի, աչքի է ընկնում իր կրոնական բազամազանությամբ, քրիստոնյաների թիվը նվազելու է` կազմելով բնակչության մեկ քառորդը:

Թե ինչ տեսք ունեն այդ երբեմնի քրիստոնյա բնակավայրերը, ամբողջացված են գեղեցիկ եւ թախծալի ցուցահանդեսում, որը Ռիմինիիում տեղի ունեցած ցուցադրությունից հետո սեպտեմբերի 19-ին երկու շաբաթով բացվելու է Վիտորիանիի պատկերասրահում: Ցուցահանդեսը կրում է «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» անվանումը, որը նախաձեռնվել է հայ դիվանագետ եւ մտավորական Վարդան Կարապետյանի կողմից: Ցուցահանդեսը հիմնված է Միքելե Բորզոնիի լուսանկարների եւ Անդրեա Միլուցցիի խոսքերի վրա, ովքեր տարիներով ճամփորդել են` փորձելով հասկանալ, թե ինչ է մնացել Մերձավոր Արեւելքի քրիստոնյա բնակչությունից»,- գրում է թերթը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, թերթը նկատում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ քրիստոնյա բնակչությունը Սիրիայում եւ Իրաքում կրկին վերապրում է իսլամական ծայրահեղականության դրսեւորման մի նոր փուլ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ