News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Սյունիքը սպասման մեջ է, թե ով է ստանձնելու մարզի ղեկավարի պարտականությունները, այդ տարածաշրջանում առաջացած «Սյունաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, փոխնախարար Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս:

«ՉԻ» տեղեկություններով՝ տարբեր տեղերում նա հայտարարել է, թե ցանկանում է առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունաց արծիվներ» մեդալով պարգեւատրել:

Վերջինս մասնավոր զրույցներում ասել է, թե այդ ամենը կազմակերպելու համար հիմա բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի սպասվելիք պարգեւատրման միջոցառումը ներկայացուցչական լինի: Փոխնախարարի նպատակը մեդալ տալու արարողությունը Սյունիքում կազմակերպելն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ