News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Արեշ թաղամասում սեպտեմբերի 18-ին 35-ամյա Արսեն Մկոյանի կրակոցներից մահանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Մեր տեղեկություններով՝ ոստիկաններն ամբողջ գիշեր աշխատել են, լայնածավալ միջոցառումներ են իրականացրել եւ բացահայատման հեռանկարներն առկա են, շուտով կլինեն ձերբակալություններ: NEWS.am-ի աղբյուրներն հայտնում են, որ սպանությունը ընկերական շրջապատում ունեցած խնդիրների արդյունք է: 35-ամյա տղամարդու վրա կրակել են որսորդական հրացանով, մեքենան կանգնել է, ինչ-որ մեկը իջել է, կրակել եւ հեռացել: Արսեն Մկոյանը չէր աշխատում, ժամանակ առ ժամանակ մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15։00-ի սահմանում անհայտ անձինք մեքենայով մոտեցել են 35-ամյա Արսեն Մկոյանին, կրակել ու հեռացել։ Արսենը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատության ժամանակ մահացել էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ