News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Համացանցում գործարկվել է The Netropolitan Club սոցիալական ցանցը, որը հասանելի է միայն կարողության տեր մարդկանց: Այսպես, այդ սոցցանցում գրանցվելու արժեքը կազմում է 9 հազար դոլար: Բացի այդ, ամեն տարի անհրաժեշտ է ներդնել 3 հազարական դոլար:

Այս ռեսուրսը ստեղծողները խոստանում են երրորդ անձանց տեղեկատվություն չտրամադրել ընկերակցության անդամների մասին: Նրանք դա ներկայացնում են որպես փակ ակումբ «այն մարդկանց համար, որոնք ունեն ավելի շատ փող, քան ազատ ժամանակ»: Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է 21 տարեկանից մեծ լինել: Բացի այդ, գրանցման ժամանակ պետք է ներկայացնել իրական տվյալները, հաղորդում է Lenta.ru-ն:

Այդ ռեսուրսում չի լինելու գովազդ, սակայն հեղինակները ընկերակցության անդամներին առաջարկում են իրենք ստեղծեն խմբեր, որտեղ կարող են պատմել իրենց գործունեության մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ