News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի իշխանությունների իրավասությունների ընդլայնման մասին որոշումը պետք է ընդունի բրիտանական խորհրդարանի նոր կազմը, որը կձեւավորվի 2015թ. ընտրությունների արդյունքում: Այդ մասին վերջինս հայտարարել է՝ մեկնաբանելով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքները, որտեղ հաղթանակեցին Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցները:

Բացի այդ, վարչապետը խոստացել է ավելի լայն իրավասություններ տրամադրել Շոտլանդիային, ինչպես նաեւ Ուելսին, Անգլիային եւ Հյուսիսային Իռլանդիային: Նա նաեւ հայտարարել է, որ իր կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի եւ սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիային նոր իրավասություններ փոխանցելու իր պարտավորությունները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: http://itar-tass.com/

Քեմերոնի խոսքով՝ իշխանության փոխանցման մասին առաջարկությունները պատրաստ կլինեն  նոյեմբերին, համապատասխան օրինագիծը խորհրդարանին կներկայացվի հաջորդ տարվա հունվարին: Ինչպես նշել է Քեմերոնը, նա ձգտում է հավասարակշռված սահմանադրական որոշումներ ապահովել ողջ Մեծ Բրիտանիայի  համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հայտարարել է, որ Անգլիայի բրիտանական խորհրդարանի պատգամավորները իրավունք կստանան ընդունել օրենքներ, որոնք կգործեն անգլիական տարածքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ