Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր ոստիկանություն է ներկայացել 22-ամյա Շահեն Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: