News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սիլ ինշուրանս»  ապահովագրական ընկերությունը խաբում է քաղաքացիներին, անընդհատ տանում, բերում ու այդպես էլ չի փոխհատուցում մեքենային պատճառված վնասը: Այս մասին ասաց NEWS.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին՝ Դավիթ Թումանյանը:

Նա պատմեց, որ հունիսի 16-ին Քաջարան-Կապան ճանապարհին «Նիսսան» մակնիշի մեքենան հարվածել է իր «Հունդայի» մակնիշի մեքենային: Վթարից հետո անմիջապես զանգահարել են ԱՊՊԱ, եկել են դեպքի վայր, լուսանկարել, ճանապարհային ոստիկանությունն է եկել, նյութերը վերցրել: Դրանից հետո փորձաքննություն է նշանակվել, Դավիթ Թումանյանին անմեղ են ճանաչել վթարի մեջ եւ ՃՈ-ից թղթերը տրամադրել, որպեսզի տանի «Սիլ ինշուրանս»:  «ԱՊՊԱ-ն ասել է՝ տես վնասդ ինչքան է, ցուցակը բեր: Գնացի «Հունդայի» սերվիս, մեքենան դեռ երաշխիքային ժամկետի մեջ էր, քանդեցին, հաշվեցին, որ վնասը կազմում է 1 մլն 34 հազար դրամ: Ցուցակը վերցրեցին, գնացի «Սիլ»»,- պատմեց քաղաքացին՝ հավելելով, որ իր ապահովագրական պայմանագրով նախատեսված է մինչեւ 1մլն 800 հազար դրամի փոխհատուցում:

Հենց այստեղից էլ սկսվեց Դավիթ Թումանյանի «ոդիսականը»: «Սկզբից ասացին, որ ուղարկել ենք գործերդ փորձաքննության, դեռ չի եկել, խաբեցին, էսօր -էգուց արեցին, թե մենք քեզ կզանգենք, այդպես ես ամեն շաբաթ Կապանից գալիս էի Երեւան, գնում իրենց մոտ, ամեն անգամ հեռախոսահամարս վերցնում էին, թե գնա, խնդիր չկա, կզանգենք ու էդպես չէին զանգում, իսկ երբ զանգում էի, ասում էին՝ հա, էս շաբաթ կզանգենք, վաղը կզանգենք, էս երկու օրը կզանգենք ու չէին զանգում: Ու էդպես »Սիլի» պատճառով ես երեք ամսի է՝ առանց մեքենայի եմ մնացել, մեքենաս քանդած վիճակում է՝ «Հունդայի» սերվիսում: Նման անպատասխանատու եւ ցրողական գործելաոճի չէի սպասում, անպայման հրաժարվելու եմ էդ ընկերության ծառայություններից»,-ասաց քաղաքացին:

Նրա ահազանգի հետքերով NEWS.am-ի թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է «Սիլ ինշուրանս», որպեսզի փորձեն պարզել, թե ինչ խնդիր կա եւ ինչու քաղաքացու մեքենային պատճառված վնասը չեն փոխհատուցում: Սակայն, նույնիսկ մի քանի անգամ զանգելուց հետո նրանք այդպես էլ ոչինչ չարեցին, լավագույն դեպքում զանգահարում էին քաղաքացուն, ասում՝ կգանք, նորից կնկարենք, մի բան կանենք ու այդպես էլ անհետանում:

Տպել
Ամենաշատ