News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում որոշ անբարեխիղճ քաղաքացիները իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի կամ աղբամանների մոտ, երբեմն էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության եւ սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաեւ շինաղբի տեղափոխման աշխատանքներ: Այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երեւանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ չսահմանված վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված եւ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար կիրառվում է տուգանք. ֆիզիկական անձանց դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում`քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

Տպել
Ամենաշատ