News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դանիական Օդենս քաղաքում քաղաքի իշխանությունները տեղացի անօթեւաններին զինել են GPS-սարքերով, հաղորդում է The Local-ը: Առանց որոշակի բնակության վայրի անձինք պետպաշտոնյաներին օգնում են օպտիմալացնել քաղաքային ենթակառուցվածքը. նրանց տեղաշարժի վերահսկողությունը ցույց կտա նստարաններ կամ վատ եղանակից պաշտպանվելու համար ապաստարաններ տեղադրելու նպատակահարմար տեղերը:

Հետազոտությանը մասնակցել են 20 անօթեւան կամավորներ: Նրանց խնդրել են մշտապես կրել GPS-սարքը: Մոնիթորինգի վերջնաժամկետը չի ճշտգրտվում:

Քաղխորհրդի անդամ Թոմ Ռոդինգի խոսքով՝ քաղաքի իշխանությունները ցանկանում են ավելի շատ տեղեկացված լինել «օրերով նստարաններին նստող եւ գարեջուր խմող անձանց» տեղաշարժերի մասին, որպեսզի նրանց երթուղիները ուսումնասիրելով՝ հնարավոր լինի ճիշտ տեղադրել վերջիններիս համար անհրաժեշտ առարկաները: «Մենք այդ մարդկանց մասին շատ քիչ բան գիտենք», հաղորդում է  Lenta.ru-ն:

Ռոդինգի խոսքով՝ աշխարհի ոչ մի երկիր դեռեւս նման հետազոտություն չի իրականացրել:

2013թ. Դանիայում 5844 անօթեւան է գրանցվել: Այստեղ նաեւ փողոցում ապրող 18-24 տարեկան երիտասարդներիթ աճ է նկատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ