News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Air Armenia ավիաընկերությունը Ռուսաստանին այլեւս պարտք չէ. ընկերությունը մարել է պարտքն ամբողջությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում գտնվող իրենց ներկայացուցիչն է վճարել գումարը՝ մոտ 405 հազար դոլար:

«Այլեւս ոչ մի խնդիր չկա, մենք շարունակելու ենք կատարել մեր չվերթները դեպի Ռուսաստան»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայի՝ իրենք երկար ժամանակ հայկական ավիափոխադրողին տարկետում էին տրամադրում ՌԴ տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման վճարների համար: Թեպետ Air Armenia-ին տրամադրվել էին բոլոր հնարավորությունները պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռը նվազեցնելու համար: Ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ պատճառը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ