News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն («Ծաղիկ Ռուբոն») այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Փարավոն» ժամանցային համալիրում անց է կացնելու իր «Երդվյալ ազատամարտիկների» միության համագումարը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Քանի որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած, պատերազմի առաջին գծում կռված տղերքով համալրված կազմակերպությանն իրենց համագումարը անցկացնելու համար չտրամադրվեց պետությանը պատկանող ոչ մի շենք ու շինություն, իհարկե, մեզ էլ ձեռք մեկնող եղավ, եւ եղավ այն մարդը, ով բոլորին է ձեռք մեկնում: Համագումարը անց եմ կացնելու «Փարավոն» բացօթյա ռեստորանային համալիրում»:

ԵԱՄ հիմնադիր-նախագահն ասաց, որ համագումարին հրավիրվածները շատ քիչ են: Նա հրավիրել է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բաձրագույն ղեկավարությանը, հրավիրել է  Հայաստանի երեք նախագահներին, ՀՀ եւ ԼՂՀ վարչապետներին, ԱԺ նախագահներին, պաշտպանության նախարարներին, ինչպես նաեւ ազատագրական պայքարի մասնակցած 3-4 արժանավոր ընկերների: «Ես չեմ ցանկացել, որպեսզի համագումարիս քանակությունը ապահովեմ հրավիրյալներով»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԵԱՄ համագումարի համար վայր հատկացրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավիրելուն, Ռուբեն Գեւորգյանը նշեց, որ իր թիմի համար այս իրավիճակում նա հրավիրյալներից էլ բարձրյալ կարգավիճակում է, հետեւաբար՝  միայն ողջունելի եւ ուրախ կլինեն նրան տեսնել համագումարին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Ռուբեն Գեւորգյանը չի հրավիրվել գեներալ զույգին՝  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին եւ Սեդրակ Սարոյանին: Առհասարակ որեւէ պատգամավորի, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցությունից ես հրավիրվյալներ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ