News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հոկտեմբերի 10 -ի հանրահավաքում Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության չանդրադառնալը մեկնաբանելու իմաստ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ ուժերը ժամանակին ասել են, որ այդ ամենը անշրջելի է, չեն էլ գնահատել, ուղղակի ասել են, որ դա իրենց չի հետաքրքրում: «Շատ մեկնաբանություններ կան դրա հետ կապված, իմաստը ո՞րն է մեկնաբանել, այն անձինք, ում համար դա կարեւոր հարց է, չեն գնալու հանրահավաքին: Բավականին մեկնաբանություններ կան, որ դրանք պրոռուսական ուժեր են, դրանք կուսակցություններ էլ չեն: Ես իմ տեսակետը հայտնել եմ, որ Հայաստանում քաղաքական կյանք գոյություն չունի, ամեն ինչը վերցված է, հարաբերություններ են իրար հետ ստեղծում կուսակցության  տեսքով հանդես եկող այդ խմբավորումները, լուրջ քաղաքական դիրքորոշումներ սպասելը դժվար է: Մարդիկ իրենց խնդիրն են դնում՝ Սերժ Սարգսյանի ռեժիմը, կամ ընդհանրապես դիրքորոշում չունեն, միասնական չեն, հիմա էլ քառյակը եռյակ է դարձել, էլ ի՞նչ սպասել այստեղ: Պիտի լինի քաղաքական կյանք, քաղաքական կառույցներ, քաղաքական խնդիրներ, այդ ժամանակ կարելի է այս կամ այն դիրքորոշումը մեկնաբանել: Բայց հիմա բոլորի համար պարզ է, հանրապետականը տիրացել է պետական լծակներին, ուրիշներն էլ ինչ-որ հարաբերություններն են պարզում այդ խմբավորման հետ ինչ նպատակներով, թող իրենք պարզեն»,-ասաց Մամվել Սարգսյանը:

Նա շեշտեց, որ այն ինչ կատարվում է, քաղաքագետի մեկնաբանելու կարիք չկա, պետք է քաղաքականություն լինի, որ քաղաքագետը խոսի, այլապես նույն հաջողությամբ լրագրողները նրան կարող են զանգահարել եւ ասել, որ ինչ-որ տեղ հարսանիք է եղել եւ նման բան են ասել: «Երկրում օրինական իշխանություն չկա, պետական համակարգը զավթված է մի խմբավորման կողմից, ուրիշ խմբավորումներն էլ հարաբերություն են ստեղծում այդ խմբավորման հետ, միակ քաղաքագիտական գնահատականը սա է»,-հավելեց Մանվել Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ