News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բերեժանի քաղաքում սեպտեմբերի 26-27-ին նախատեսում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սբ. Գրիգոր եկեղեցու կառուցման 250-ամյակին:

Ուկրաինայի հայերի միության եւ Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական խորհրդաժողովում նախատեսվում է Ուկրաինայից, Լեհաստանից եւ Հայաստանից գնացած հայտնի գիտնականների մասնակցությունը:  AnalitikaUA.net-ին ՈՒՀՄ-ի պատմամշակութային հարցերով հանձնաժողովից հայտնել են, որ խորհրդաժողովը տեղի կունենա Բերեժանի քաղաքում՝ Հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 26-27-ին, սպասվում է հայ եւ ուկրաինացի հոգեւորականության, մարզային իշխանությունների եւ  մտավորականության ներկայացուցիչների ներկայությունը: 

Միջոցառումների ծրագիրը ներառում է ցուցահանդես, միջազգային խորհրդաժողով, գրքերի շնորհանդես, գրական-գեղարվեստական երեկո, ֆիլմերի ցուցադրություն, էքսկուրսիա: 

Խորհրդաժողովին զեկույցներ կկարդան 28 թեմաներով՝ նվիրված Ուկրաինայի հայերի պատմությանը: Խորհրդաժողովի արդյունքերով նախատեսվում է  նյութերի հրապարակում ՈՒՀՄ-ի «Հայագիտության արդիական հարցերը» ժողովածուում: 

Բերեժանիում Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին բարոկկո ոճի վանք է՝ կառուցված հայ համայնքի միջոցներով, որը XVII-XVIII դդ. զգալի դեր է ունեցել քաղաքի կյանքում: 

Հայտնի է, որ հայերը նշանակալի դեր են ունեցել Ուկրաինայի պատմության մեջ: Ժամանակակից Ուկրաինայի տարածքում հայերի հայտնվելը թվագրվում է XI–XII դդ: Հայերը նյութական եւ հոգեւոր զգալի ժառանգություն են թողել Ուկրաինայում իրենց բազմադարյա գոյության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ