News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեղադրանքով նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանին 17 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը կայացվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունների հիման վրա։ Այս մասին ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարեց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ վերաքննիչ բողոքն ընթերցելիս։

«Խնդրում եմ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կայացնել զենքի հետ վարվեցողության կանոները խախտելու հիմքով դատավճիռ, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության, քանի որ նախաքննության եւ դատաքննության ողջ ընթացքի վրա ազդել է Սեյրան Օհանյանի այն արտահայտությունը, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ սպանություն է կատարել։ Բացի այդ նախաքննության ընթացքում դատախազ Կոստանյանը բազմիցս հայտարարություններ է արել, որ Դավիթ Խաչատրյանը մեղավոր է»,-ասաց նա։

Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ դատաքննության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները բազմիցս վիրավորել են իրեն եւ իր պաշտպանյալին, սակայն դատարանը դրանց գնահատական չի տվել։

Դրանից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին խնդրեց հետաձգել դատը, քանի որ ինքը վատառողջ է, եւ բարձր ջերմություն  ունի։

Նշենք, որ այսօր առաջին անգամ դատարան էր ներկայացել գործով տուժող, գլխից հրազենային վնասվածք ստացած Հրաչյա Սարգսյանը, որը դատարանին հայտնեց, որ իր հիշողությունը վերականգնվել է, եւ ինքը ցանկանում է արտահերթ ցուցմունք տալ, սակայն դատարանը մերժեց խախտել դատավարության կարգը։

Երեմ Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ դատարանը սխալ որոշում կայացրեց՝ չբավարարեցլով իր միջնորդությունը եւ տուժող Հրաչյա Սարգսյանին ցուցմունք տալու հնարավորություն չտալով։

«Կարծում եմ, որ դատարանը պիտի թույլատրեր Հրաչյա Սարգսյանին ցուցմունք տալ, քանի որ վատառողջ էր մարդը, ու հնարավոր է՝ մյուս դատական նիստին էլ չգա»,-ասաց նա։

Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն արդեն քայլում է, եւ հոր խոսքով՝ հիշողությունը մասամբ վերականգնվել է։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ