Այսօր՝ սեպտեմբերի 19-ի կեսգիշերին, Աբովյան քաղաքում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով մի խումբ հաճախորդներ վեճի են բռնվել ակումբի անվտանգության աշխատակցի հետ, որը թեժացել է եւ խումբը հարձակվել ու ծեծի է ենթարկել նրան:
Իրավիճակն անկառավարելի է դարձել, ստիպված ահազանգել են իրավապահներին: Այդ ընթացքում ծեծողներից մի քանիսը դիմել են փախուստի եւ միայն հաջողվել է բերման ենթարկել 49-ամյա տղամարդուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծի ենթարկած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: