News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դժգոհ են այն առիթով, որ հակամարտությունը 20 տարիների ընթացքում դեռեւս կարգավորված չէ, սակայն ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը APA-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ համաձայն չէ, որ պատճառը միջնորդների ցածր արդյունավետությամբ աշխատանքի տաք է թաքնված:

Պոպովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որպեսզի հակամարտության կարգավորման գործընթացը հնարավորինս արագ կատարվի, եւ կողմերի միջեւ հարաբերություններում տնօրինի խաղաղությունն ու կայունությունը: Սակայն աշխատանքի ավարտման ժամկետները  կախված են ոչ այնքան միջնորդներից, որքան կողմերի քաղաքական կամքից: «Գիտեմ, որ այս հակամարտության կարգավորման շուրջ կան նոր բանակցային հարթությունների, նոր աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկություներ: Ենթադրում եմ, որ Մինսկի խմբի գործունեության եւ նրա համանախագահության շրջանակներում եզակի միջնորդական փորձ է կուտակվել: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբանկատությունը՝ այս ձեւաչափը կերպափոխելու կամ նոր զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի քայքայմանը եւ հետ գլորմանը», - նշել է համանախագահը:

Ինչ վերաբերում է անմիջականորեն «եռյակին», ապա Պոպովի խոսքով՝ գագաթնաժողովից հետո Մինսկի խմբի այլ անդամների հետ հանդիպում է ծրագրվում, եւս մեկ անգամ տարածաշրջան այցելելու մտադրություն կա: «Ենթադրում եմ, որ ղարաբաղյան թեման կարծարծվի Բազելում, որտեղ դեկտեմբերին կգումարվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը: Բանակցությունների համար հիմքերի վերաբերյալ: Այն հայտնի է եւ շարադրված համանախագահ երկրների նախագահների 2009-2013թթ. արված հայտարարություններում: Հիշեցնեմ, որ խոսքը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան խորհրդակցության եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, որոնք, մասնավորապես, վերաբերում են ժողովրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի, նրա ժամանակավոր կարգավիճակի, տարածքների վերադարձման, փոխստականների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի, խաղարարար գործողությունների լուծման հետ կապված դրույթների մասին է: Ընդհանուր առմամբ չմերժելով այդ հիմքը, կողմերը տարբեր կերպ են տեսնում դրա բաղադրիչների իրականացման հաջորդականությունը: Այն փոխելու կամ նոր տարրեր ավելացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Պետք է կողմերին օգնել հավասարակշռված լուծում գտնելու հարցում, որը թույլ կթա անցում կատարել անմիջական խաղաղ համաձայնության նախապատրաստմանը», - ասել է Պոպովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ