Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 19-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նախասրահի հատակին հայտնաբերել Ջ. Ա.-ի (ծնվ. 1937թ.) դին: