News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին, կարող են նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել, բայց դա ոչ մի փոփոխության չի բերի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մեր երկրի խնդիրները համակարգային փոփոխությունների կարիք ունեն, իրենք էլ էին համաձայն դրան մի քանի տարի առաջ:  Այսօր պատահել է այն, որ որոշները կարծում են՝ կարող են ստեղծել անձի իշխանություն: Նախագահական ընտրության ժամանակ իրենք կարող են ընտրություն շահել, բայց պետք է Սերժը փոխարինվի մեկ ուրիշ Սերժով, ոչ մի բան չի փոխվի»,-ասաց նա: Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը ԲՀԿ-ին նկատի ունի, Հրանտ Մարգարյանը պատասխանեց՝ իրենցից հարցրեք:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի՝ քառյակի փակ նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել էր, որ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք միասնական հանրահավաքին, այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ սահմանադրական փոփոխությունների հարցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
Ամենաշատ