News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Գուգարքում տեղի ունեցած սարսափելի դեպքից:

2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել եւ անհրաժեշտ է օգնություն։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր.Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Քննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։

Վերջինս, ինչպես նաեւ Ր.Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։

Նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները տներից մեկի ննջասենյակում գտել են Հայկուշ Աշուղյանի դին եւ վիրավորված 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին:

NEWS.am-ին Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը հայտնել էր, որ Րաֆֆին «Վանաձոր» բժշկական կենտրոնում վիրահատել են, վիճակը կայուն է:

«Ոստիկաններին հաջողվել է գտնել նաեւ սպանողին. Րաֆֆիի մտերիմ ընկերն է՝ Արթուր Ղավալյանը, որը մեր գյուղացին չէ, էստեղ ապրում էր մորաքրոջ տանը: Արթուրն էլ է վիրավոր, նրան էլ են տեղափոխել հիվանդանոց: Թե ինչ է տեղի ունեցել, չգիտենք, ոչինչ չեն ասում»,- ասել էր գյուղապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ