Գյումրիի Մազմանյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց, սեպտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: