Բյուրական-Ամբերդ ամրոց տանող ճանապարհի 15-րդ կմ-ին, սեպտեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, վթարի ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: