News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Հայաստանի նախկին արտգործնախարար, այժմ երկրի Ազգային Ժողովի պատգամավ որ Վարդան Օսկանյանի հոդվածը, որը հրապարակվել է «Al Jazeera» կայքում:

Շոտլանդիայի հանրաքվեն ինքնորոշման առաջին դրսեւորումը չէ եւ ազգերի վերջին ջանքերը չէ իրականացնել այդ հիմնական իրավունքը: Շոտլանդական հանրաքվեի յուրահատկությունը կայանում է նրա անվիճելի օրինականության եւ լեգիտիմության մեջ՝ այդ կերպ աշխարհի մյուս հատվածի համար ստեղծելով ինքնորոշման նոր պարադիգմ:

Այդ նոր պարադիգմի հիմնական տարրերն են պատմությունն, ազգայնականությունը եւ տեղերում հստակ իրողությունները: Վերջնական արդյունքում հենց երրորդ տարրը՝ իրողությունները տեղերում, ազդում է ինքնորոշման համար պայքարի արդյունքի վրա: Սա վերաբերում է Շոտլանդիայի հանրաքվեին: Սակայն դե ֆակտո այսօրվա որոշ երկարաժամկետ կոնֆլիկտների կարգավիճակներ էապես տարբերվում են: Իրականում ինքնորոշման համար շարժումների երեք տարբեր տեսակներ գոյություն ունեն, որոնք որոշվում են պետության վերահսկողության մակարդակի եւ անջատողական շարժման շնորհիվ ձեռք բերված ինքնորոշման համադրությամբ:

Քվեբեկը, Հյուսիային Իռլանդիան եւ այժմ Շոտլանդիան վերաբերում են միեւնույն տեսակին: Այդ դեպքերում նահանգները կամ վարչական մարզերը պաշտպանում են ինքնորոշումը այնպիսի բարձր մակարդակում, որ կարող են հանրաքվե անցկանցել իրենց իրավական ու քաղաքական կարգավիճակի որոշման համար:

Այսօրվա անջատողականների ճնշող մեծամասնությունը երկրորդ տեսակին է պատկանում, որտեղ շարժումը վարում են առանց որեւէ ինքնորոշման, եւ պետությունը շարունակում է վերահսկել վիճարկելի տարածքը: Թուրքիայում քուրդ ժողովրդի պայքարն այդ անվանակարգում է:

Լեռնային Ղարաբաղը, որի համար հայերն ու ադրբեջանցիները շարունակում են պայքարել, երրորդ անվանակարգում է: Ադրբեջանը տարածքի հանդեպ որեւէ վերահսկողություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան է:

Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հաղթահարման համար ճիշտ չափանիշներ լինեն, թվում է, միջազգային կարգի սկզբունքներին հակասող՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Հիմնականը ինքնորոշման գոյություն ունեցող շարժումների մասին դատելն է՝ դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների հիման վրա, ելնելով դրանց պատմական ու իրավական հանգամանքներից, ինչպես նաեւ տեղերում առկա իրողություններից:

Շոտլանդիայի անջատման օգտին քվեարկությունը տեկտոնական ազդեցություն կունենար Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի համար: Սակայն անկախության դեմ քվեարկությունը պակաս ազդեցություն չի ունենա, քանի որ ոչ Մեծ Բրիտանիան, ոչ էլ Շոտլանդիան երբեք նախկինը չեն լինի: Աշխարհն, իհարկե, հետեւում էր այդ գործընթացին հիացմունքով եւ զգոնությամբ, այդ թվում նաեւ այն ժողովուրդները եւ ազգերը, որոնք ինքնորոշման ձգտում ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ