News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Խ. Ա.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 համարանիշի բեռնատարին եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 17-ամյա Ա. Ա.-ն եւ 37-ամյա Ա. Բ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժ.օգնություն՝ դուրս են գրվել, իսկ 10-ամյա Հ. Ա.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ