News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քառյակը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») արտաքին քաղաքական խնդիրների շուրջ չի խոսում, սրպեսզի լուծեն գլխավոր խնդիրը, ոչ թե ածանցյալը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ի սկզբանե, երբ այս համագործակցությունը սկսվել է, եղել է  բացառապես ներքաղաքական հարցերի շուրջ, պայմանավորվածությունը այդպիսին է: «Ցանկացած պարագայում Հայաստանի խնդիրները ոչ թե արտաքին դաշտով են պայմանավորված, այլ ներքին, որովհետեւ բոլոր արտաքին խնդիրները գալիս են ներքին խնդիներից, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շառավիղն է, որպեսզի ունենանք նորմալ հավասարակշռված, ոչ ճոճանակային, պահի ազդեցությամբ չպայմանավորված քաղաքականություն, անհրաժեշտ է, որ երկրում լինեն լեգիտիմ իշխանություններ, որոնք պատասխանատու են ժողովրդի առջեւ: Պարզ է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը եւս տեղավորվում է ոչ լեգիտիմ իշխանություններ ուհենալու հանգամանքին,

եթե մենք ունենային լեգիտիմ իշխանություններ, միանշանակ խուսափած կլինեինք Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ մտնելուց: Այդ երկու պատճառներն են, որ արտաքին քաղաքական հարցերի շուրջ խոսք չի գնում 4 ուժերի հանդիպման ժամանակ,

ամբողջ ժամանակ որեւէ նմանատիպ խոսակցություն չի եղել, հակառակ դեպքում ամեն մեկս մեր մոտեցումը պետք է պնդեինք»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ