News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 49 միլիոն դոլարի վարկ եւ  900,000 դոլարի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ Հայաստանի ճանապարհային եւ ջրային ոլորտների կայունությանն աջակցելու համար:

Ասիական զագրացման բանկի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գումարները Հայաստանի կառավարությանը տրամադրվելու են «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» շրջանակներում:

Նշվում է, որ չնայած վերջին տարիների բարեփոխումներին, Հայաստանի ջրամատակարարման համակարգի կեսն արդիականացման կարիք ունի, որ  շատ գյուղերում ծորակներից մաքուր ջուր չի հոսում:

«Ծրագիրը կնպաստի Հայաստանում ճանապարհային եւ ջրային ոլորտներում ավելի արդյունավետ ծառայությունների մատուցմանը»,- ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների վարչության հանրային կառավարման, ֆինանսական ոլորտի և առևտրի բաժնի ղեկավար Եշիմ Էլհան-Քայալարը:

ԱԶԲ-ի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» վարկը տրամադրվելու է երկու տրանշով: 20 միլիոն դոլլար տրանշը կփոխանցվի, երբ վարկը կդառնա արդյունավետ, իսկ երկրորդ տրանշը նախատեսվում է 2015թ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ