News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է: Այս մասին նշված է Երիտասարդ Պահպանողականների Միության հայտարարությունում, որտեղ նրանք շնորհավորում են Շանթ Հարությունյանին եւ նրա զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։

Հայտարարությունում ասվում է.

«Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին եւ իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։

Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձեւավորելու հավակնող շարժում է: Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերվող օրակարգային հարցեր։ Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը միտված է Հայաստանն ազատելու նախկին գաղութարարի քայքայիչ ազդեցությունից եւ պաշտպանելու շարունակվող կայսերապաշտական նկրտումներից:

Շանթ Հարությունյանի, նրա զինակիցների եւ որդու նկատմամբ դրածո վարչախմբի կողմից իրագործվող «դատավարությունը» եւ պահանջված ազատազրկումը գնահատում ենք հակամարդկային, հակաիրավական եւ հակապետական, դատապարտում եւ հորդորում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ այլ հասարակական կազմակերպություններին եւս դատապարտել այն»:

Տպել
Ամենաշատ