News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները:

Տերունական աղոթքից եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար եւ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների եւ թեմերի պատգամավորներին եւ հյուրերին ուղղված խոսքում Նախագահը, օգտվելով պատեհ առիթից, եւս մեկ անգամ իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:

Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է երեկ ավարտված Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, պետության հետ համագործակցությամբ եկեղեցու ջանքերին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատաքններին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ