News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինգերերդ տարին անընդմեջ Երեւանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը, որը ներառում է ցուցահանդես եւ համաժողով։ Այս տարի փառատոնի ցուցահանդեսը Կարապի լճի տարածքում է կազմակերպվել, որտեղ երկու օր ավելի քան 30 երկրները, ի դեմս 90 կազմակերպությունների, կներկայացնեն իրանց արտադրանքը, ազգային մշակույթը, խոհանոցը, նաեւ` ավանդույթները։

«Տարբեր երկրներից Երեւան են ժամանել տասնյակ գործարարներ։ Այստեղ, մեկ հարկի տակ մեկտեղված, փորձելու ենք հերթական՝ արդեն հինգերորդ անգամ,  աջակցել նրանց ծանոթություններին, շփմանը, ինչպես նաեւ գործարար, մշակութային կապեր հաստատելուն, հասարակական այլ նախաձեռություններին։  Շնորհակալություն ենք հայտնում փառատոնի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ դիվանագիտական կառույցներին: Աջակցության համար շնորհակալ ենք Երեւանի քաղաքապետարանին, որը մեր կողքին է: Այս աջակցության շնորհիվ եւս, կարծում եմ, հանրությունը, մասնավոր եւ պետական կառույցները կկարողանան աշխատել միասին եւ հանդես բերել հետաքրքիր նոր նախաձեռնություններ»,- նշել է Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։

 Երկօրյա ցուցադրությունից հետո փառատոնի ծրագրով նախատեսվում են բազմաթիվ գործարար հանդիպումներ, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին՝ փառատոնի փակման արարողության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ