News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ին ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ կուսակցությունների միասնական հանրահավաքին կմասնակցեն նաեւ «Երդվյալ ազատամարտիկների միության» որոշ անդամներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երդվյալ ազատամարտիկների միության» երրորդ արտահերթ համագումարից հետո, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո)։

«Նույն կազմով չեմ կարծում, որ կլինենք, բայց ամեն դեպքում որպես հասարակության մաս կազմող քաղաքացիներ միության անդամները կմասնակցեն այդ հանրահավաքին: Ով ցանկանա՝ կգնա, ով չի ցանկանա՝ չի գնա»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահը  միության համագումարին հրավիրել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, նա պատասխանեց. «Ես բացարձակ չեմ ուզեցել հրավիրյալներով պատկեր ստեղծեմ, որ տեսեք՝ ինչքան մարդ ունեմ հավաքված, միայն 1760 ազատամարտիկ են հրավիրվել»:

Հարցին, թե որն է ԵԿՄ-ի եւ «Երդվյալ ազատամարտիկների միության» տարբերությունը Ռուբեն Գեւորգյանը ասաց. «Ես ԵԿՄ-ի եւ «Երդվյալ ազատամարտիկների միության» տարբերությունը գտնում եմ նրանում, որ ԵԿՄ-ում նույնպես կռված տղաներ կան, իմ հետ միասին  կռված, փառք իրենց, հարգում եմ բոլորին, մենք միասին էլ միեւնույն է կռվելու ենք: Էսօր պարզապես ԵԿՄ-ում ամբողջ էլիտան է արդեն համախմբված, իսկ սա առաջին գծի տղաներն են միայն, տարբերությունը հենց դա է»:

Ռուբեն Գեւորգյանի կարծիքով՝ «Երդվյալ ազատամարտիկների միությունը» Հայաստանում ամենահզոր ռազմահայրենասիրական կազմակերպությունն է, եւ նրանց հզորությունը երեւում է համախմբվածների մակարդակով:

 Նշենք, որ երրորդ համագումարին մասնակցում էր 1700-ից ավելի ազատամարտիկ։ Համագումարի ընթացքում ընտրվեց միության 15 հոգանոց խորհուրդը,  Ռուբեն Գեւորգյանն ընտրվեց խորհրդի նախագահ։ Համագումարից հետո Ռուբեն Գեւորգյանը մասնակիցներին հրավիրեց խնջույքի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում, որն ուղեկցվում էր Արսեն Գրիգորյանի համերգով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ