News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ նստավայրը՝ Սիսիան, սեպտեմբերի 23-ին մեկնարկելու է  Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր-տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ դատավարությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Այսպես, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանին

մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին անզգուշությամբ պատճառվել է էական գույքային վնաս:

Իսկ «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանին եւ նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերով` 1260000 ՀՀ դրամ գումար:

5 մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:Գործը պետք է քննվեր Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում, սակայն այն չի կայացել դատավորի հիվանդության պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ