News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին հանդես եկավ ազատամարտիկների բոլոր միություններին ուղղված կոչով՝  ոչ թե մրցակցել միամյանց հետ, այլ համատեղ աշխատել:

«Բոլոր կամավորական միությունները չպետք է  մրցակցեն, այլ պետք է համատեղ աշխատեն, ուստի բոլոր կամավորական միությունններին կոչ եմ անում նույն խնդիրն ունենալ, որը  նաեւ մեր ժողովրդի խնդիրն է՝ խաղաղություն հաստատել եւ այդ ամենը կախված է մեզանից»,-ասաց նա: 

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) գլխավորած միության երրորդ արտահերթ համագումարի այցելած ազատամարտիկներին դիմելով՝ Կոմանդոսն ասաց, որ նրանք օրինակ են ծառայում այսօրվա սերնդի համար:

«Մարտական ընկերներ, դուք  մեր ազգի համար ստեղծել եք հերոսության, արիության բարձր մակարդակ, այս ամենը տվել եք մեր երիտասարդ սպաներին, զինվորներին, որոնք այսօր կանգնած են թշնամու առաջ: Քանի դեռ դուք կաք եւ ոգեւորում եք մեր երիտասարադությանը, որը ծառայում է մեր զինված ուժերում, հակառակորդը բոլոր ժամանակներում կփախչի մարտի դաշտից»,-ասաց Կոմանդոսը:

Գեներալ-մայորի խոսքով՝ պետք է չթերագնահատել թշնամու հնարավորությունները, սակայն պետք է չկասկածել, որ պատերազմի դեպքում հայ ազգը նորից հաղթելու է:

«Մենք գիտենք, որ Ադրբեջանի բանակը անմարտունակ է, չնայած նրան, որ նրանք ունեն մեծաքանակ ռազմական տեխնիկա: Մենք ձեզ հետ այս ամենի միջով անցել ենք, մենք դա գիտենք, մենք այն ժամանակ էլ հաղթում էինք, եւ սովորեցրինք նրանց փախչել: Մեր ժողովուրդը պատերազմ չի ուզում, մենք պատերազմից չենք վախենում, բայց եթե հակառակորդը մեզ պատերազմ պարտադրի, մենք իրենց արդեն լողալ կսովորեցնենք»,-ասաց Կոմանդոսը:

Կոմանդոսը հավաքված ազատամարտիկներին նաեւ շնորհավորեց անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ, նրանց մաղթեց հաջողություն եւ առողջություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ