Հնդկաստանում հրավառությունների արտադրության գործարանի պայթյունի հետեւանքով 5 մարդ զոհվել, 21-ը՝ վիրավորվել է:
Ոստիկաններից մեկի խոսքով՝ մահացածներից մեկը Ուտար-Պրադեշ նահանգի մայրաքաղաք Լահանլու քաղաքում տեղակայված գործարանի սեփականատարն է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AP-ին:
Գործակալության տվյալներով՝որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ վիճակում: