News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ տաս տարի անց Ռուսաստանը «կատարելապես այլ տնտեսություն կունենա»:

 «Մենք նոր տնտեսություն կունենանք: Ոչ մեկ, ոչ երկու տարվա ընթացքում, սակայն ես լիովին համոզված եմ, որ մինչեւ տաս տարվա հեռանկարում մեր տնտեսությունը կլինի բոլորովին այլ ու արդիականացված», - հայտարարել է Մեդվեդեւը:

Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամբ: Նա այդպիսի համագործակցությունը երկու կողմերի համար անվանել է շահավետ, սակայն հետագա ճնշումների դեպքում Ռուսաստանը մտադիր է առեւտրաշրջանառությունն ընդլայնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ:

Մեդվեդեւը նաեւ ռուսական ընկերություններին կոչ է արել զբաղվել սեփական ապրանքանիշերի զարգացմամբ: Վարչապետը օրինակ է բերել Չինաստանին, որին հաջողվել է հեղինակություն եւ շուկաներ նվաճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ