News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը ողջունում է համընդհանուր հրադադարի մասին պայմանագրի իրացումն ապահովող 9 կետերից բաղկացած Մինսկի հուշագրի ստորագրումը: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքի մամուլի հաղորդագրությունում:

Բուրկհալտերի խոսքով՝ «Մինսկի հուշագիրը Արեւելյան Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի եւ հակամարտության  խաղաղ կարգավորման ձեռքբերման ճանապարհին կարեւոր քայլ է»:

ԵԱՀԿ-ի նախագահը նաեւ ակնկալում է, որ հուշագիրը կթեթեւացնի ռազմական գործողությունների գոտիների բնակչության տառապանքները, եւ հակամարտ բոլոր կողմերին կոչ է արել օգնել իրավիճակի հանդարտեցմանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մինսկում կոնտակտային խմբի մասնակիցները համաձայնության են եկել Ուկրաինայում հրադադարի եւ 30 կմ-անոց անվտանգության գոտու հաստատման շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ