News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունեց Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք Հինգերորդ Համաժողովին մասնակցելու նպատակով։

Նախարար Նալբանդյանը ողջունեց սենատոր Աբգարովիչի այցելությունը Հայաստան եւ Արցախ՝ ընգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու եւ օբյեկտիվ պատկերացում կազմելու տարածաշրջանային գործընթացների մասին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար սենատոր Աբգարովիչը վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Լեհ սենատորը արտգործնախարարին ներկայացրեց Արցախ կատարած իր այցելության տպավորությունները։

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարեւորվեց միջխորհրդարանական կապերի դերը եւ ընդգծվեց դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-լեհական տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այդ առումով կարեւորվեց հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Վարշավայում ընթացիկ տարվա ավարտին:

Նախարար Նալբանդյանն ու սենատոր Աբգարովիչը մտքեր փոխանակեցին մշակութային շփումների ակտիվացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց տարածաշրջանային հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ