News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռազմական ձեռնարկությունն Իտալիայում կսկսի բժշկական մարիխուանայի արտադրություն: Սա ոչ կոմերիցիոն նախագիծ է, որը կազմակերպվել է հիվանդների շահերից ելնելով, հաղորդում է «Inopressa»-ն:

Համապատասխան համաձայնությունը ստորագրել են Հռոմում առողջապահության նախարար Բեատրիչե Լորենզինը եւ պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին: Թերապեւտիկ կանաբիսը կսկսի արտադրվել Ֆլորենցիայում 2015թ.-ի սկզբից:

«Խոսքը դեղամիջոցների արտադրության մասին է ծանր հիվանդությունների բուժման համար, օրինակ ցրված սկլերոզը, ինչպես նաեւ ցավազրկման համար»,- ասել է առողջապահության նախարարը: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ նախագիծը կազմակերպվել է հիվանդների օգնության համար, տվյալ արտադրությունը ոչ կոմերցիոն կլինի:

Ծրագրվում է տարեկան 80-100 կգ բույս արտադրել: Հարկ է նշել, որ այսօր ցրված սկլերոզի բուժման համար բժշկական կանաբիս կիրառում են միայն Իտալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ