News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արդի 21-րդ դարը բնութագրվում է տնտեսական ճգնաժամերով, տեղային պատերազմներով ողջ աշխարհում, եւ ամեն անգամ նման ճգնաժամն իրենից լուրջ մարտահրավեր է ներկայացնում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին «Հայաստան-սփյուռք» 5-րդ ֆորումին մասնակից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով, որ Բաքուն շփման գծում լարվածություն է ստեղծում՝ օգտվելով նման ամեն ճգնաժամից:

Նախարարի խոսքով, տրամաբանական է, որ «Հայաստան-սփյուռք» ֆորումի նման միջոցառումն անցկացվում է հենց սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության նախօրեին: Ինչպես ցույց են տվել եռօրյա ֆորումի արդյունքները, նշել է Սեյրան Օհանյանը, հայ ժողովուրդը լուրջ ուշադրություն է դարձնում որոշ առաջնահերթ հարցերի: «Առաջին հերթին, դա Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է. բոլոր հայերը միավորել են ջանքերն այդ հանցագործության միջազգային ճանաչման շրջանակներում, եւ բավական լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Կարեւոր է նաեւ այն խնդիրների լուծումը, որոնք ծագել են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով»,- ընդգծել է պաշտպանության նախարարը՝ առաջնահերթ հարցերի շարքում նշելով սփյուռքում հայոց լեզվի պահպանության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ