News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարգությունների հետեւանքով, որոնք հաջորդել են Շոտլանդիայի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հրապարակմանը, սեպտեմբերի 20-ին Գլազգոյի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 11 հոգու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «STV» հեռուստաալիքին:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Միացյալ Թագավարության միասնության մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել են Գլազգո քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի տոնեն նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում ձեռք բերված հաղթանակը: Նույն տեղում հանրաքվե էին անցկացնում Շոտլանդիայի անկախության կողմնակիցները, որոնց վշտացրել էին քվեարկության արդյունքները: Ոստիկանները բաժանել էին երկու հանրաքվեները, տեղի են ունեցել մի քանի փոքր միջադեպեր:

Ինչպես հաղորդել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Էնդի Բեյթսը, հրապարակում հավաքվել էր մոտ 700 մարդ: Սեպտեմբերի 19-ին վեց հոգու ձերբակալել են, եւս հինգին՝ սեպտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ ոստիկանները սկսել են անկարգությունների համար պատասխանատուների որոնումը: Բեյթսը չի բացառել, որ նոր ձերբակալությունները կարող են տեղի ունենալ վերահսկման տեսախցիկների ձայնագրությունների հետազոտությունից հետո:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի ժամանակ շրջանի բնակիչները որոշում էին՝ մնալ Միացյալ Թագավորության կազմում, թե անկախ պետություն դառնալ: Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին քվերակել էր ընտրողների 55 տոկոսը, դեմ էր քվեարկել 45 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ