News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը հավասարակշռված համագործակցություն է իրականացնում ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին «Հայաստան-սփյուռք» 5-րդ ֆորումին մասնակից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Իրանի հայ համայնքի ներկայացուցչի հարցն այն մասին, թե արդյոք Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ բացասական ազդեցություն չի ունենա մեր երկրի համար:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, ինչպես եւ ՆԱՏՕ-ի, ես երբեմն ասում եմ, որ մենք գտնվում ենք երկու կառույցների սահմանին եւ պետք է լուրջ վերաբերմունք ունենանք երկու կողմերի սահմանապահների հանդեպ: Մենք փորձում ենք երկու կողմերի ձեռք բերված հնարավորությունները եւ կարողությունները կիրառել, որպեսզի երկու կառույցն էլ փոխադարձ կերպով գործող լինեն, որպեսզի մենք կարողանանք ՆԱՏՕ-ի դրական փորձը հաղորդել ՀԱՊԿ-ին եւ հակառակը»,- նշել է Սեյրան Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը որեւէ խնդիր չունի. ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվում են ժամանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ