News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացել, որ Հ-14 միջհամայնքային ավտոճանապարհի Ներքին Չարբախ – Մասիս 1-ին կմ-ում, վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 25ՕՍ720 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ս. ծնվ. 1980թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից, շրջվել, այնուհետեւ՝ բախվել էլ.սյանը: Ավտոմեքենայի ուղեւոր Կ. Մ.-ը (ծնվ. 1984թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի ԲԿ»:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

Տպել
Ամենաշատ