News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Շնորհակալ եմ քեզ, զինվոր» խորագրով միջոցառման շրջանակում այսօր՝  սեպտեմբերի 21-ին, Երեւանի Ազատության հրապարակում եւ Կասկադի տարածքում հանգանակության արկղեր են տեղադրվել, որոնցում հավաքված իրերը կուղարկվեն սահմանին կանգնած զինվորներին: Միջոցառումը կտեւի մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն:

Ակցիայի կազմակերպիչ՝ Civil voice հասարակական կազմակերպության մամուլի պատասխանատու Նունե Ավետիսյանի խոսքով՝ միջոցառումը հենց Հայաստանի  անկախության 23-րդ տարեդարձի օրն անցկացնելը խորհրդանշական է. «Անկախությունը նվաճած սերնդի որդիներն են այսօր կանգնած սահմանին: Մենք պարտավորված են նրանց նախ եւ առաջ բարոյական աջակցություն ցույց տալ, իսկ նյութական աջակցությունը սիմվոլիկ բնույթ է կրում»:

Թեեւ միջոցառման մեկնարկը եղել է այսօր, սակայն քաղաքացիները հանգանակություն տրամադրել սկսել են դեռ մի քանի օր առաջ: Նունե Ավետիսյանի խոսքով՝ միջոցառմանն արդեն մասնակցել են երգիչներ, ինչպես նաեւ «Մեր տունը» հասարակական կազմակերպության սաները, որոնք զինվորների համար իրենց ձեռքով քաղցրավենիք են պատրաստել: «Շատ քաղաքացիներ այս օրերի ընթացքում եկել են մեր գրասենյակ, գուլպաներ, քաղցրավենիք, մուրաբա են բերել մեր զինվորների համար»,-ասաց նա: 

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ ակցիան մեկ օրով չի սահմանափակվի, այն կշարունակվի նաեւ անկախության օրվանից հետո:

Տպել
Ամենաշատ