News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արցախյան հերոսամարտում վիրավորված եւ զոհված ազատամարտիկների հարազատներն այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոն էին այցելել՝ նամակ հանձնելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրանց ինչ-որ բան խնդրելու:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սեյրան Օհանյանն իրեն մոտեցողներին հորդորում էր չմոռանալ օրվա խորհրդի մասին, իսկ խնդիրներով դիմել ընդունելության օրերին:

«60 անգամ քեզ արդեն օգնել եմ, մենք էսօր էստեղ եկել ենք՝ մեր զոհված ազատամարտիկներին հարգանքի տուրք մատուցելու»,- 70 տարեկան պապիկին այսպես դիմեց նախարարը եւ անմիջապես հեռացավ:

Նշենք, որ Անկախության 23-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ Եռաբլուր պանթեոն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ